00:00:00

Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

22:30, 29 հունիս 2018

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն վավերացրել է ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին ասված է Բրյուսելում ՀՀ դեսպանատան միկրոբլոգում։ Վավերացմանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր։ Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր