00:00:00

Հակոբ Հակոբյանի փեսան ՊԵԿ-ում «յուղոտ» պաշտոն է ստացել

22:23, 29 հունիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի փեսան՝ Վահան Չարխիվալակյանը  նշանակվել է ՊԵԿ Քննչական վարչության առաջին բաժնի պետ։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՊԵԿ լրատվականից։ Նշենք, որ Վահան Չարխիվալակյանը նախկինում եղել է ՊԵԿ Հատուկ կարեւորագույն գործերով քննիչ։ Թե ինչպես ստացվեց, որ թավշյա հեղափոխության օրերին, եւ դրանից առաջ հասարակության հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնող Հակոբ Հակոբյանի փեսան իշխանափոխությունից հետո հայտնվեց «յուղոտ» այս պաշտոնին, հայտնի չէ։ Հիշեցնենք, որ մեկ անգամ չէ, որ Հակոբ Հակոբյանն ու նրա հարազատները հայտնվել են սկանդալային պատմության կենտրոնում։ Ոչ վաղ անցյալում Հակոբյանը ի պատասխան թանկացումների վերաբերյալ լրագրողների հարցերի, հայտարարել էր, թե ժողովուրդը այսպես, թե այնպես միս չի ուտում, իսկ կարտոֆիլը չի թանկացել։ Ի դեպ մամուլում էլ հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ գյուղացիների համար նախատեսված գյուղտեխնիկան սեփականացրել եւ իրենց ավտոտնակում էր կանգառել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր