00:00:00

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է թույլ չտալ չարաշահում՝ զինծառայողների ճանապարհածախսերի հետ կապված

20:51, 29 հունիս 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային եւ զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որեւէ չարաշահում։ Այս առնչությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նաեւ գրել է. «Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին եւ առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր