00:00:00

Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից. ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

20:43, 29 հունիս 2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հնչող հայտարարություններին: Հայտարարությունում ասվում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետեւում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում եւ հատկապես սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից: Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիներին տնօրենության ու աշխատակազմի համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել համահայկական ու միջազգային ճանաչում եւ հեղինակություն: Այս տարիների ընթացքում ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր թանգարանային միավորներով, արձանագրվել են գիտական ձեռքբերումներ: Ուստի ակնկալում ենք չանտեսել վերոնշյալը եւ դրսեւորել ողջամիտ դիրքորոշում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր