00:00:00

Ողբերգական դեպք Լոռու մարզում. ըստ հարազատների՝ 37-ամյա կինը մահացել է մեղվի խայթոցից

18:48, 29 հունիս 2018 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա Սաթիկ Նիկողոսյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, գրում է shamshyan.com-ը: Ս. Նիկողոսյանին հիվանդանոց են տեղափոխել հարազատները իրենց տրանսպորտային միջոցով, սակայն վերջինը ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ս. Նիկողոսյանի տանը: Նա սուրճ խմելիս է եղել, երբ մեղուն խայթել է, ինչից հետո նրա մոտ ալերգիա է սկսվել: Հարազատները ամիջապես նրան մեքենայով հասցրել են հիվանդանոց, սակայն, ցավոք, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, նա ճանապարհին մահացել է: Ըստ Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի, կինը ուներ 3 անչափահաս երեխա՝ 2 տղաները սովորում են 7-րդ և 9-րդ դասարաններում իսկ աղջիկը՝ 3-րդ դասարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր