00:00:00

Մեղրի-Ագարակ ճանապարհից «Օպել»-ը դուրս է եկել, հարվածել արգելապատին. վարորդը հիվանդանոցում է

14:22, 28 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 02:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ 4-րդ կմ-ին «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ., ծնված 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր