00:00:00

Սյունիքում մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, գազի բալոնը շպրտվել է. կան վիրավորներ

20:41, 27 հունիս 2018 Պատահարներ

Սյունիքում, հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում 25-ամյա Արայիկ Ք.-ն իր վարած ВАЗ 21140 մակնիշի 35 ՕG 284 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվար շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւորուհի 18-ամյա Լ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի տարածաշրջանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Մի քանի պտույտ շրջվելու հետեւանքով ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել եւ շպրտվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր