00:00:00

Զովունիում Skoda-ի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուն. Վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

19:52, 27 հունիս 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում 67-ամյա Էդիկ Չ.-ն Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեի դիմաց՝ Զովունի գյուղապետարանի հարևանությամբ, իր վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 61-ամյա Մերուժան Պ.-ին: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի Արմենիա բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր