00:00:00

Կապանում «Subaru Legacy»-ն բախվել էլեկտրական սյանը. կան վիրավորներ

17:29, 27 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 23:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը եւ ուղեւորը՝ Ն. Բ.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր