00:00:00

Գյումրիում ռուսական ռազմաբազայի 22-ամյա կրտսեր սերժանտը Nissan-ով մխրճվել է կցորդիչի մեջ եւ տեղում մահացել

14:10, 26 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 22-ամյա Վլադիսլավ Կուլակով, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետեւանքով Վ. Կ.-ն տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Նրանք ՌԴ զինվորականների հետ հատուկ տեխնիկայի եւ վերամբարձ կռունկի միջոցով կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից: Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ռուսական ռազմակայանի զինծառայող է, կրտսեր սերժանտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր