00:00:00

Արցախում գայլը փորձել էր տանել 4-ամյա աղջնակին, օգնության էր հասել 11-ամյա մի տղա. նոր մանրամասներ

01:32, 24 հունիս 2018 Պատահարներ

Արցախում երեխաների վրա գայլի հարձակումից NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մայիսի 28-ին Հադրութի շրջանի երկու գյուղերում՝ Մեծ թաղերում եւ Տումում, գայլերը հարձակվել էին մանկահասակ երեխաների վրա: Մեր տեղեկություններով, Մեծ թաղերում 4-ամյա աղջնակի վրա գայլը հարձակվել է իրենց տան բակում, փորձել տանել երեխային, սակայն, օգնության է հասել աղջնակի հետ խաղացող 11-ամյա մի տղա, որին նույնպես գայլը կծել է: 4-ամյա աղջնակը հունիսի 22-ին մահացել է: Մյուս երեխան հիվանդանոցում է, շարունակում է բուժումը: Տումում գայլի հարձակումից տուժել էր 10-ամյա մի տղա: Հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում փոքրիկը մահացել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր