00:00:00

Քաղաքացին ոչ սթափ վիճակում հրդեհել է բնակարանը

14:57, 23 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչը ոչ սթափ վիճակում հրդեհել է այն): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:42-ին, մարվել` 23:54-ին: Մասամբ այրվել է խոհանոցի կահույքը, իսկ պատերը (10 քմ) ջերմահարվել են: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչը (Ի. Հ., 1955 թ.) բնակարանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, հրաժարվել է հոսպիտալացումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր