00:00:00

Սարսափելի ավտովթար Մոսկվայում. հայը եւ դաղստանցին ողջ-ողջ այրվել են

01:16, 22 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 21-ի գիշերը Մոսկվայի Կուտուզովի պողոտայում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում նաեւ՝ 21-ամյա Գարի Մելքոնյանը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ բախվել է միանգամից հինգ ավտոմեքենա: Նրանցից մեկը բռնկվել է: Ականատեսների խոսքով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է թռչել հանդիպակաց գոտի եւ բախվել փակ թափքով ավտոմեքենային: Երկու վարորդներն էլ մահացել են: Ավտոմեքենաները թռչել են տարբեր ուղղություններով եւ բախվել են անցնող մեքենաներին: Mercedes-ը բռնկվել է: Հենց այս էլիտար ավտոմեքենայում էլ գտնվել են Մելքոնյանը, վարորդը եւ ավտոմեքենայի տերը՝ Րահմաթուլլահ Հաջիեւը: RENTV-ին հայտնում է, որ մահացու ելքով ավտովթարի մեղավորը չափազանց սիրում էր իր նոր Mercedes-Benz AMG ավտոմեքենան: Instagram-ում նա կիսվում էր շքեղ ավտոմեքենայի հետ արված լուսանկարներով եւ տեսանյութերով: Հաջիեւն արագությունը գերազանցելու համար տասնյակ չվճարված տուգանքներ ուներ: Նախնական տվյալներով՝ հենց Mercedes-ի վարորդի վտանգավոր մանեւրն էլ, երբ նա դուրս է թռչել հանդիպակաց գոտի, կարող էր հանգեցնել բախմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր