00:00:00

Կորած քաղաքացու մեքենան գտել են Գառնու ձորում. Երեկ սկսված որոնումները շարունակվում են

13:35, 18 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 00։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում քաղաքացին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Արտաշատ ավտոճանապարհ է դուրս եկել եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 03:48-ից մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության երկու աշխատակից ոստիկանության ավագ լեյտենանտի գլխավորությամբ եւ տեղի 6 բնակիչ: Ժամը 07:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան հայտնաբերվել է Գառնու ձորում (30 մ). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր