00:00:00

Խոշոր վթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կան վիրավորներ

21:27, 16 հունիս 2018 Պատահարներ

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Բաբկեն Ե.-ն Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 PA 357 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաբկեն Ե.-ն, ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 22-ամյա Կ. Մ.-ն, 24-ամյա Մ. Ե.-ն, 26-ամյա Ռ. Հ.-ն, և 24-ամյա Ռ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր