00:00:00

Բացահայտվել են յուրացման նոր դեպքեր

16:55, 16 հունիս 2018 Իրավական

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր- Հաճն քաղաքի Շասս-Սուխ-Դոն փողոցի 17 հասցեում գործող «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող՝ տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն նեերկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 28.794.000 ՀՀ դրամ գումար: Նախապատրաստվում են նյութեր: Նույն վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն նեերկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 37.950.000 դրամ գումար: Նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ նմանատիպ սխեմայով կատարված շուրջ 1.031.330.000 դրամի յուրացման դեպքեր էր բացահայտել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր