00:00:00

Պատահար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին

14:12, 16 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 16-ին, ժամը 02:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կարմիր» կոչվող կամուրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Honda fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված: ՀՀ ԱԻՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր