00:00:00

Պատահար Նուբարաշենի փողոցում. կա տուժած

23:39, 14 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 14-ին, ժամը 11:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ե., ծնված 1991թ.) բախվել է ծառին, ծառը շրջվել է ավտոմեքենայի և երթևեկելի հատվածի վրա: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ծառը երթևեկելի գոտուց: ՀՀ ԱԻՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր