00:00:00

Ավտոմեքենան բախվել է սյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

22:05, 14 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 14-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածից դեպի 9-րդ զանգված տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ-Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Հ., ծնված 1997թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: ՀՀ ԱԻՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր