00:00:00

Երեւանում ծեծի է ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն

14:33, 14 հունիս 2018 Պատահարներ

Երեւանում հունիսի 12-ին, ծեծի է ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն: Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունիսի 12-ին ոստիկանություն է դիմել Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը եւ հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գեւորգ Մ.-ն եւ Խորեն Ս.-ն մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու եւ կենտրոնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ հետաքննության ընթացքում պարզվելու են դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր