00:00:00

Հրդեհ Գյումրի քաղաքում

19:34, 13 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 13-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Զինվորական թաղամասի Շիրակացու փողոցի թիվ 10 շենքի նկուղային հարկում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 12:20-ին: Տան նկուղում այրվել են պատի պլաստմասե երեսպատումը (կախովի առաստաղ, մոտ 50 քմ) և անկողնային պարագաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր