00:00:00

ՀՀ ՊՆ սպան Mazda-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա երեխային

02:31, 13 հունիս 2018 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մակիչ Ադամյանը իր վարած Mazda մակնիշի 34 FF 575 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 6 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 16-ամյա Դ. Հ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Ադամյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավտոծառայության պետ։ Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր