00:00:00

Կոտրել է ծննդատան պատուհանի ապակին և փախցրել ավտոմեքենաներ

17:53, 12 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 11-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 3.00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Արտենի համայնքի ծննդատան բուժամբուլատորիայի պատուհանի ապակին և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1960 թ. ծնված Գալուստ Գ.-ն, որը հունիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Պարզվել է նաև, որ վերջինս հունիսի 11-ին, ժամը 1.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, 1977 թ. ծնված Արթուր Ք.-ի տան բակից փախցրել է նրա «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը հետո թողել է հիվանդանոցի բակում՝ վնասված վիճակում: Այնուհետև փորձել է փախցնել Վլադիմիր Ն.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, սակայն նկատելով տիրոջը՝ փախցրել է հարևանությամբ բնակվող՝ 1962 թ. ծնված Սամվել Զ.-ի «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որն էլ մեքենայով հանդերձ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից կանգնեցվել և բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր