00:00:00

Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է 62-ամյա քաղաքացու այրված դի

15:01, 12 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:41-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Հրշեջ-փրկարարները շինության ներսում հայտնաբերել են 66-ամյա Շ. Մ.-ի այրված դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր