00:00:00

Աբովյան քաղաքում շենքի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել

20:32, 11 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 12:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայք փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ. Հ.-ն (ծնված 1960 թ.) 2-րդ հարկի պատշգամբում շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է եւ ստացել տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Փրկարարները Մ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր