00:00:00

Արգավանդում վրաերթի են ենթարկվել քույրեր (լուսանկարներ)

20:01, 11 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 11-ին, ժամը 9.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Վիանո» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վազանց կատարելիս բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և վրաերթի ենթարկել քույրեր` 2004 թ. ծնված Ա. Մ.-ին և 2002 թ. ծնված Թ. Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր