00:00:00

Փորձել է ցած նետվել 9-րդ հարկից

00:55, 10 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 9-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 71 շենքի 9-րդ հարկից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր