00:00:00

Քանաքեռ-Զեյթուն ծննդատան բակում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր

01:25, 09 հունիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աջ այտոսկրի սալջարդ» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Բ.-ն։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ծննդատան բակում, երբ նկատել է, որ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են ու ինքը փորձել է միջամտել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը ու այդ ժամանակ հարվածներ է ստացել ինքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Քանաքեռ -Զեյթունի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արմեն Բ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչյա Ա.-ին, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։ Վերջինս հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Արմեն Բ.-ին, ով աշխատում է նշված ծննդատանը՝ որպես տնտեսվար, տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանությունը պարզում է նաև կռվի մասնակիցների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր