00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

02:41, 08 հունիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 3 մանկական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը և որտեղ և ինչ պայմաններում է նա մարմնական վնասվածքներ ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր