00:00:00

Խոշոր վթար «Չայնի»-ի ոլորաններում. BMW-ն մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ. վարորդի վիճակը ծանր է

15:04, 07 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 05:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար ավտոմեքենային, կա արգելափակված տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 27-րդ կմ-ին բախվել են BMW մակնիշի (վարորդ՝ Ն. Ի.) եւ «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ռ. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով եւ հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր