00:00:00

Երևանի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

17:45, 06 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբացի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող արագ սննդի կետում. գազի բալոնի պայթյուն չի եղել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:35-ին, մարվել՝ 11:56-ին: Խոհանոցում այրվել են էլեկտրական լարեր (մոտ 30 գմ), 2 էլեկտրական վառարան` մասամբ, 1 դուռ, ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր, ջերմահարվել է 2 դուռ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր