00:00:00

Պետությանը պատճառվել է ավելի քան 1 մլն դրամի վնաս

02:13, 06 հունիս 2018 Պատահարներ

Մայիսի 25-ին՝ ժամը 17.15-ին, Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագիտական եզրակացությամբ` «Սևքար» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի «Ղուշի բույն» կոչվող հատվածից ապօրինի հատել են 1 բոխի, 12 լորենի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1.404.000 դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում մայիսի 26-ին ոստիկանության Իջևանի բաժին է հրավիրվել 1983թ. ծնված Կարեն Ա.-ն, որը «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառտնտեսության 2-րդ պահաբաժնից մայիսի 13-ին ապօրինի հատել է 4 լորենի տեսակի կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 513.000 դրամի վնաս: Հունիսի 4-ին պարզվել է նաև, որ մայիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կարեն Ա.-ն «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղի Սևքարի անտառտնտեսության 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է նաև լորենի տեսակի 7 ծառ՝ պետությանը պատճառելով 850.500 դրամի վնաս: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր