00:00:00

COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

15:09, 17 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։

Այս արդյունքները Հայաստանի արդյունավետ նախագահության, հետևողական աշխատանքի և միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության կարևոր ձեռքբերումներից են։ Հայաստանի նախագահության ներքո հնարավոր է եղել առաջ մղել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման օրակարգը, համախմբել գործընկերներին և հասնել կոնկրետ ֆինանսական պայմանավորվածությունների։

Ֆինանսական միջոցների մոբիլիզացման ուղղությամբ արձանագրվել են երկու կարևոր նախաձեռնություններ։

  • Շուրջ 4.4 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) 2026-2030 թվականների համալրման շրջանակում նախատեսվում է շուրջ 4.4 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական հատկացում՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու համար։
  • Շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսական հանձնառություններ։ COP17-ի ընթացքում հայտարարվել են նոր ֆինանսական պարտավորություններ՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամին (GBFF) աջակցելու նպատակով։

Միևնույն ժամանակ, COP17-ի շրջանակում ձեռք են բերվել նաև Հայաստանի համար կարևոր ֆինանսական պայմանավորվածություններ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկրում կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական նախաձեռնությունների և համապատասխան ծրագրերի իրականացման համար։

Այս նախաձեռնությունները կարևոր քայլ են ֆինանսավորման հասանելիության բարելավման, զարգացող երկրների կարողությունների ամրապնդման, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության ընդլայնման ուղղությամբ։

Ֆինանսական ռեսուրսների ներգրավումն ու դրանց արդարացի և հասանելի բաշխումն առանցքային նշանակություն ունեն կենսաբազմազանության գլոբալ նպատակների արդյունավետ իրականացման և դրանց երկարաժամկետ արդյունքների ապահովման համար։

COP17-ի շրջանակում արձանագրված արդյունքները ոչ միայն միջազգային համագործակցության կարևոր ձեռքբերում են, այլև Հայաստանի արդյունավետ նախագահության շոշափելի արդյունք՝ վերահաստատելով երկրի դերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր