00:00:00

«Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

13:28, 16 նոյեմբեր 2026 Հասարակություն

Հայաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  16 755 000ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպի համար

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է՝ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Մասնավորապես՝ նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը համապատասխանաբար կազմել է 2% և 1.2%  այն դեպքում, երբ  կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։

Ընկերությունը ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր