00:00:00

Բերդ քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող տներից մեկի մի մասը փլուզվել է

01:54, 05 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 4-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող տներից մեկի մի մասը փլուզվել է: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի (երկհարկանի, 120 քմ) ննջասենյակի արտաքին պատից փլուզվել է մոտ 20 քմ հատված. տուժածներ չկան: Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության և աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր