00:00:00

Ալավերդու տներից մեկում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին

01:44, 05 հունիս 2018 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 1-ին շենքի 2-րդ բնակարան, որտեղ հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհու դին։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանները նշված բնակարանի ճաշասենյակի մուտքի վերևով անցնող գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհի՝ 68-ամյա Լ. Չ.-ի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր