00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. «ՎՎ» ակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել 25-ամյա ՊՆ ծառայողին

22:59, 04 հունիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից (ժողովորդին հայտնի Մուրացանի հոսպիտալ) ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է կայքը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Հարություն Հ.-ն է, ով զինվորական է։ Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրա հետ վիճաբանություն է տեղի ունեցել Խանջյան փողոցում գործող «ՎՎ» ակումբի մոտ, որի ժամանակ էլ վիրավորին անծանոթ անձինք մի քանի անգամ հարվածել են նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր