00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. թալանել են «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի տնօրենին. ռեստորանի մոտ հայտնաբերվել է դատարկ չհրկիզվող պահարանը

22:56, 04 հունիս 2018 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 3-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Նորայր Խաչատրյանը հայտնել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Իսակովի պողոտայի վրա գտնվող «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի պատուհանը, մտել ներս և իր աշխատասենյակից հափշտակել են չհրկիզվող պահարանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պահարանում եղել է խոշոր չափի գումար և ատրճանակ։ Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը ռեստորանի պարսպի մոտ հայտնաբերել են չհրկիզվող պահարանը՝ դատարկ վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր