00:00:00

Հեռուստաաշտարակի մոտակայքում ավտոճանապարհը փլվել է

15:58, 04 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 3-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոճանապարհը փլվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դիտահորի մոտակայքում, առաջացել է ասֆալտի նստվածք (2 քմ տարածքով և 50 սմ խորությամբ), որը սահմանազատվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները և քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները համատեղ ուժերով իրականացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վերականգնման աշխատանքներ (քար և ավազ լցնելու միջոցով):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր