00:00:00

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ

15:15, 04 հունիս 2018 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ, 33 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 11 դեպք, որի հետեւանքով տուժել է 21 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր