00:00:00

Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում. կան տուժածներ

14:42, 04 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 4-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Մոլ առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է ավտոմեքենայի սրահում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Հ. Հ.) և «Renault» մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ. Գ.-ը (1961թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Ուղևորներ՝ Ա. Գ-ը (1996թ.) և Ս. Բ.-ը (1986թ.) հոսպիտալացվել են Արմենիա բժշկական կենտորն, Մ. Մ.-ը (1995թ.) հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Գ.-ինը՝ ծանր կայուն: Մ.Մ.-ը և Ս.Բ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր