00:00:00

Վերջնական համաձայնություն է ձեռք բերվել Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերի շուրջ

19:15, 16 հուլիս 2026 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆեում»։

Ակումբների միջև արդեն վերջնական համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի շուրջ։ Այդ մասին, ինչպես փոխանցում է armsport.am-ը, հայտնել է լրագրող Ֆլորիան Պլենտենբերգը։

Տեղափոխության համար իսպանական կողմը Մյոնխենգլադբախի «Բորուսիային» կվճարի 300 հազար եվրո և նախատեսված հավելավճարները։ Բացի այդ, գերմանական ակումբը զգալի տոկոս կստանա Ռանոսի հնարավոր հետագա վաճառքից։

Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր