00:00:00

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

14:46, 15 հուլիս 2026 Քաղաքականություն

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն, ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմի, արգելափակել են 1 տրիլիոն դոլարի տարեկան պաշտպանության մասին օրինագիծը՝ հրաժարվելով առաջ մղել երկկուսակցական փաթեթը, որը զգալիորեն կմեծացներ Պենտագոնի ծախսերը, այդ թվում՝ զինծառայողների աշխատավարձը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, ինչպես նաև այլ առանցքային դեմոկրատներ հայտարարել են, որ դեմ են և չեն կարող աջակցել տարեկան օրինագծին։

Սենատի 50 անդամ դեմ է քվեարկել օրինագծին, 46-ը՝ կողմ։

«Դոնալդ Թրամփը չի կարող ԱՄՆ ժողովրդին ավելի խորը ներքաշել պատերազմի մեջ, որը նա չի կարող բացատրել և չգիտի, թե ինչպես ավարտել, և այնուհետև պահանջել, որ Կոնգրեսը հայացքը թեքի», - ասել է Շումերը։

Սենատի քվեարկությունից մեկ օր առաջ Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ռմբակոծությունները վերսկսելու մասին, ինչով փաստացիորեն չեղյալ է հայտարարվել փխրուն հրադադարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր