Եվրոպայի չեմպիոն Իսպանիան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Իսպանայի ընտրանու խաղացող Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Միկել Օյարսաբալը՝ 11-մետրանոց հարվածով: Երկրորդ խաղակեսում իսպանացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը. 58-րդ րոպեին Դանի Օլմոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Պեդրո Պոռոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Իսպանիան աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկավ 16 տարի անց:
Իսպանիայի հավաքականը եզրափակչում կհանդիպի Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին: Մյուս կիսաեզրափակիչ դիմակայությունը նախատեսված է այսօր՝ ժամը 23:00-ին, իսկ մեծ եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին: