00:00:00

Բրյուսելում մեկնարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով, որին մասնակցում է նաև Դավիթ Իշխանյանի որդին

16:49, 14 հուլիս 2026 Քաղաքականություն

Բրյուսելում մեկնարկել է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։

Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։

Համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից հայտնում են, որ համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր