Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր երկրում օգոստոսի 2-ից ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
Փաստաթղթերն այժմ կներկայացվեն պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև կդրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկության:
Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր: Սա կլինի այդ ռեժիմների արդեն 20-րդ երկարաձգումը: