00:00:00

Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով

20:29, 13 հուլիս 2026 Սպորտ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի համար։ 
Հնարավոր է սա տեքստ նկարն է
 
Ուրախությամբ հայտնում եմ, որ Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
 
Հուլիսի 4–12-ը Կոլումբիայի Հանրապետության Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադային մասնակցել են Պոլիտեխնիկի ավագ դպրոցի երկու աշակերտներ։ Օլիմպիադային մասնակցել է ավելի քան 90 երկրի 381 ներկայացուցիչ։
Հնարավոր է սա տեքստ, որում ասվում է «PhO International Physics Olympiad JULY ULY4TH-12TH.2026 4TH 12TH. 2026 BUCARAMANGA.COLOMBIA BUCARAMANGA COLOMBIA マや丸 M PhQ UAN» նկարն է
 
Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Էմիլ Հարությունյանը՝ բրոնզե մեդալի։
 
Շնորհավորում եմ մեր աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին այս կարևոր հաջողության կապակցությամբ։
 
Հնարավոր է սա տեքստ, որում ասվում է «91 2定・ 56th 月 PhO BUCARAMANGA BUCARAMANGA-COLOMBIA COLOMBIA 2026» նկարն է
 
Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել մանկավարժներին, երիտասարդ մասնագետներին և աշակերտներին, որպեսզի Հայաստանը տարեցտարի ունենա ավելի շատ միջազգային նվաճումներ, իսկ մեր եռագույնը ծածանվի առարկայական միջազգային օլիմպիադաների բարձր հարթակներում»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր