00:00:00

Վահան Կոստանյանն ու Ստեֆանո Տոմատը կլոր սեղան են կազմակերպել՝ քննարկելու Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության հետ կապված հարցեր

20:13, 13 հուլիս 2026 Քաղաքականություն

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել՝ նշելով.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։ Համատեղ միջոցառումը համընկնում էր Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում։ Այս առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում։

Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։

Միջոցառումը մասնակցում էին քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, ում ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը՝ որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր