00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու անապահովության նպաստի իրավունքը վերականգնվել է

13:21, 13 հուլիս 2026 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ մինչև 2025 թվականի նոյեմբերն ստացել է անապահովության նպաստ, որից հետո դրա վճարումը դադարեցվել է։

Քաղաքացին նշել է, որ դիմել է իրավասու մարմնին խնդրի լուծման նպատակով, սակայն արդյունքի չի հասել։

Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ անապահովության նպաստը, ինչպես նաև չստացած ամիսների նպաստը ստանալու հարցում։

Բողոքի քննության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ։

Արդյունքում քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսների չվճարված նպաստը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր