00:00:00

Առեղծվածային դեպք Գյումրիում. ռեստորանի նկուղում գտել են անհետ կորածի դին

13:00, 04 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ առավոտյան նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալրիր նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել: Էդգարը այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից: Մահացածը աշխատում էր Շիրակի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես՝ պանրագործ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այս թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր